Չորրորդ փորձը. արտահերթ նիստում կրկին կփորձեն Ղազինյանին ընտրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` այսօր ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում արտահերթ նիստ է լինելու:

Ըստ մեր տեղեկություններրի` օրակարգում մեկ հարց է՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն: Նշենք, որ այդ պաշտոնում ԱԺ «Հայաստան» խմբակցությունը առա(ջադրում է իր խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին, իսկ իշխանությունը Ղազինյանին չի ընտրում: Սա արդեն չորրորդ ընտրությունն ու ըստ մեր տեղեկությունների՝ իշխանական թեւը նպատակ էլ չունի Ղազինյանին ընտրել այդ պաշտոնում:

Հիշեցնենք, որ Ղազինյանի վերջին ընտրությունը  տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին:

ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածու Արթուր Ղազինյանն արդեն երրորդ անգամ չի ընտրվել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։

«Պարոն Ղազինյան, «Հայաստան» խմբակցությունը կարող է ներկայացնել կամ Ձեր, կամ՝ այլ թեկնածուի։ Կարծում եմ՝ «Հայաստան» դաշինքի քաղաքական դիրքորոշումն իրենք կարտահայտեն համապատասխան գրությամբ», – ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել էր նիստը նահագահող Անդրանիկ Քոչարյանը։




Լրահոս