Այսօր ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանն անդրադարձավ հոկտեմբերի 1-ից սպասվող փոփոխություններին գործատուների եւ աշխատողների մասով՝ կապված կորոնավիրուսի դեմ պայքարի նոր կանոնների մասով:
«Միայն պատվաստումները կարող են թույլ տալ կառավարել այս վիրուսը: Մենք կախվածություն ունենք այս վիրուսից», – նշեց նա:
Բանախոս Աննա Հարությունյանը մանրամասներ ներկայացրեց. «Ստուգայցերը իրականացվում են մեկ օր առաջ պլանավորել: Նախորդ օրը պլանավորվում է, թե որ տնտեսվարողների մոտ պետք է իրականացվի ստուգում: Եթե մենք ստանում ենք տեղեկատվություն օրինակ, որ այդ կազմակերպությունում առկա է երեք եւ ավելի կորոնավիրուսով հիվանդ», – նշեց նա:
Տեսչական մարմնի ներկայացուցչի խոսքով նպատակը ոչ թե տուգանքներն են, այլ կորոնավիրուսի դեմ պայքարը եւ վարակի տարածման կանխումը:
Իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Ժորա Սարգսյանը նշեց, որ որևիցէ կարգավորում եւ պահանջ չկա, որ գործատուն կարող է աշխատակցինա զատել աշխատանքից: «Հրամանը կա, բայց Աշխատանքային օրենսգրքով չկա հիմք, որ եթե աշխատողը չի թեստավորվել, նրան հեռացնեն աշխատանքից», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում