ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախարար Դումանյանը՝ որդու վթարի և ծառայության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականի օոգոստոսի 13-ին Երևանում տեղի է ունեցել  երեք մեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար: Ըստ մամուլի տեղեկությունների ,վթարի էր ենթարկվել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի որդին` Գևորգ Դումանյանը:

Ի դեպ, արձանագրենք որ 2020 թվականին նախարար Վահրամ Դումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել նշելով, որ իր որդին` ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի գերազանց առաջադիմությամբ ուսանող, հրաժարվել էր տարկետման իրավունքից, և կամավոր մեկնել պարտադիր զինվորական ծառայության։

Այսինքն նախարարի որդին 44-օրյա պատերազմի մասնակից էր եղել եւ ավելին, սեպտեմբերի 17-ին Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայողներ ի մայրերին վստահեցնելով , որ ամենինչ կանի նրանց օգնելու համար:

Ավելին, նախարարը պատմել էր, որ պատերազմի օրերին նույն ապրումներն իր ընտանիքն էլ է ունեցել, քանի որ որդին նույնպես ժամկետային զինծառայող է եղել ու պատերազմը սկսելուց մինչեւ մինչեւ վերջին օրը մարտական գործողությունների մասնակից է եղել. «Կյանքը շարունակվում է, բոլորս էլ պարտավոր ենք ապրել, պայքարել ու առաջ շարժվել, որ քարտեզի վրա Հայաստան պետությունը լինի, սերունդներին մեծացնենք մեր հերոսների գործը շարունակելու համար»,- նշել էր նախարարը:

Ինչեւէ, այս վթարից հետո տեղեկություններ հասա , որ վթարի օրը նախարարի որդին պետք է լիներ զորամասում , սակայն այնտեղ չի գտնվել եւ զարմանալի կերպով Երեւանում նա վթարի կենտրոնում է հայտնվում: Տեղեկության իսկությունը պարզելու համար զրուցեցինք նախարարի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս