
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ էր հրավիրել։ Օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր։
«Հայաստան» խմբակցությունը չորրորդ անգամ առաջարդել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։
«Արդեն չորրորդ անգամ է այս օրակարագը բերվում այս հանձնաժողով ու դա, կրկնում եմ, իշխանության պատասխանատվության տիրույթում է գտնվում, իշխանությունը չի կարող պարտադրել ընդդիմությանը փոխել իր որոշումը, ձեր որոշումը կայացրեք, հարցերը հնչել են, պատասխանները տրվել են, հետևաբար, որևէ նոր բան ես ասելու չունեմ», – ասաց Արթուր Ղազինյանը՝ դուրս գալով հանձնաժողովի նիստից։
Մանրամասները՝ տեսանյութում