ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԴԻՄԱՑ ԷԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ֆիզգորոդոկի բնակիչները փակել էին Երեւանի քաղաքապետարանի հարակից փողոցը: Հիշեցնենք, որ թաղամասի երկու բնակիչ արդեն 20 օր է՝ հացադուլի մեջ են, որոնցից մեկն անցել է ջրադուլի: Ոստիկանները բերման են ենթարկել Երեւանի քաղաքապետարանի շենքի առջեւ բողոքի ակցիա իրականացնող Ֆիզգորոդոկ թաղամասի չորս բնակչի։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանությունից: «Քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու պատճառով»,- նշել են ոստիկանությունից։

Նշենք, որ Ֆիզգորոդոկ կոչվող գիտավանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով կասեցնել շինարարությունը իրենց թաղամասում: Թաղամասի բնակիչները շինարարությունը համարում են ապօրինի։ Նրանք մի քանի անգամ արդեն բողոքի ակցիաներ են իրականացրել շինարարության դեմ, որի արդյունքում օրեր անց հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քաղաքապետարանը հրահանգել է կասեցնել շինարարությունը, մինչեւ կավարտվի գործի քննությունը, սակայն շինարարությունը չի դադարել: Բացի այդ, 20-օրյա հացադուլից հետո Ֆիզգոռոդոկի բնակիչ Հայկ Հարությունյանը երեկվա ապօրինություններից հետո հայտարարել է նաեւ ջրադուլ: Հավելենք նաեւ, որ երեկ  թաղամասի մի քանի բնակիչներ մտել են քաղաքապետարան քննարկումների համար։

Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդը 2020 թվականի հունիսի 12-ին հավանության է արժանացրել Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի ճարտարապետահատակագծային առաջադրանքը:

Կառուցապատվող տարածքը գտնվում է Երեւանի՝ Արտեմ Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի կողքին՝ Աջափնյակ վարչական շրջանի Ֆիզգոռոդոկ թաղամասում: Այն Երեւանի ամենականաչ ու պատմություն ունեցող վայրերից է։ Կառուցվել է 1950-ական թվականներին Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցների համար։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգերի, այդ թվում՝ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի ահազանգի հիմա վրա՝ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ Երեւանի քաղաքապետարանից բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:

Ֆիզգորոդոկում կառուցվող բազմաբնակարան շենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված անձանց հետ տեղի են ունեցել առանձազրույցներ:

 

4.5 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ Է ՀԱՍՑՐԵԼ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից «Մեծ Մեսրոպ» ՍՊԸ-ում իրականացված ստուգմամբ հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ Այս մասին հայտնում է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը: Ընկերությունը լեռնահատկացման ակտի սահմաններից դուրս արդյունահանել է 1660խմ տուֆանման լեռնային զանգված, 5189.5խմ տուֆի օգտակար հանածո։ Չի իրականացվել օգտակար հանածոյի պաշարի շարժի հավաստի հաշվառում։

Ընդերքօգտագործման բոլոր ձեւերի աշխատանքների ընթացքում չի պահպանվել եւ չի վարվել երկրաբանական ու մարկշեյդերական փաստագրություն։ Օգտակար հանածոյի արդյունահանումը չի կատարվել ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված չափաքանակներին համապատասխան։ Լիազոր մարմնին չեն ներկայացվել ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ տարեկան ամփոփ հաշվետվությունները։ Վերոհիշյալ եւ մի շարք այլ խախտումների համար ընկերության նկատմամբ նշանակվել են վարչական տույժեր՝ ընդհանուր 450.000 ՀՀ դրամի չափով։ Համաձայն մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկի՝ շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 4.352.400 ՀՀ դրամ։

 

 

ՀՐԴԵՀ՝ ԱՐՏԱԴՐԱՄԱՍՈՒՄ

Երեկ՝ ժամը 11։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող կահույքի արտադրամասի պահեստային տարածքից ծուխ է նկատվում։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից  հայտնում են, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից եւս երկու մարտական հաշվարկ։

Պարեկները սահմանազատել են դեպի կահույքի արտադրամաս տանող ճանապարհահատվածը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն, եւ խոչընդոտ չլինի կահույքի արտադրամասի աշխատակիցների համար։

 

 

ԿԲ-Ն ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.25%: Կենտրոնական բանկից ArmLur.am-ին հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 8.75% է: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը 5.75%




Լրահոս