Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն անդրադարձել է Հարավային Կովկասին:
«Կարծում եմ՝ գիտեք, որ հայ-ադրբեջանական պատերազմից հետո՝ այս գարնանը, ԱՄՆ-ն փորձել է օգտակար լինել նրանց երկուսի միջև խաղաղության և հաշտության խոսակցությանն աջակցելուն: Մենք մասնակցել ենք փոխանակմանը. մեր միջնորդությամբ փոխանակվել են ականապատ տարածքների որոշ քարտեզներ, որոնք հայերը հանձնել են վիճելի տարածքում գտնվող ադրբեջանցիներին`որոշ ձերբակալվածների ազատ արձակման համար:
Այսպիսով, այժմ հարց է ծագում՝ արդյոք կարող ենք ԱՄՆ-ի աջակցությամբ, Մինսկի խմբի այլ երկրների աջակցությամբ, Թուրքիայի աջակցությամբ ավելի շատ նպաստել երկու երկրների միջև լարվածության էլ ավելի թուլացմանը, կալանավորների մասով:
Բացի այդ, պետքարտուղարն այս շաբաթ երկկողմ հանդիպումներ է ունենալու հայերի և ադրբեջանցիների հետ և նույն առաջարկն անելու է այնտեղ»,-ասել է ներկայացուցիչը: