Երեկ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն է ինքնակամ ներկայացել Գորիս քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Կարեն Պողոսյանը։ Վերջինս Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է, ով քննչական գլխավոր վարչությունից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Ինչպես հայտնի է՝ հուլիսի 13-ին Կարեն Պողոսյանի եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ վիճաբանություն էր եղել, որը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, որից հետո հիվանդանոց էր տեղափոխվել նախկին մարզպետի հարազատներից մեկը: Դեպքից հետո իրավապահները հետախուզում հայտարարեցին Սյունիքի ներկայիս մարզպետի Կարեն Պողոսյանի նկատմամբ ու խափանման միջոց ընտրվեց կալանավորումը:
ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ստեղծված իրավիճակից: Մասնավորապես, այս գործով առգրավվել են Սյունիքի մարզպետի մյուս որդու կնոջ ավտոմեքենան: Մարզպետի մյուս որդին դատախազ է: Հետաքրքիր է նաեւ, որ Սյունիքի մարզպետի որդին, ում հետ էլ եղել է վիճաբանությունը, լքել է Հայաստանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ.