Ավարտվեց տարվա գլխավոր գեղեցկության փառատոնը։ «Միսս Աշխարհ Արմենիա 2021» ճանաչվեց Միրնա Պստիկյանը, «Միսս Տիեզերք Արմենիա 2021»՝ Նանե Ավետիսյանը։ Գեղեցկուհիները կներկայացնեն Հայաստանը «Միսս Աշխարհ» եւ «Միսս Տիեզերք» հեղինակավոր միջազգային 70-րդ մրցույթներում։
Այս տարի «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամը գեղեցկության մրցույթն այլ ձեւաչափով անցկացրեց։ Մրցույթի առաջին օրը՝ սեպտեմբերի 18–ին, կայացավ ինտելեկտի փուլը՝ հարց ու պատասխան ժյուրիի անդամների հետ։ Երկրորդ օրը՝ սեպտեմբերի 19–ին տեղի ունեցավ նորաձևության ցուցադրություն 3 հագուստներով՝ սպորտային, կոկտեյլային եւ երեկոյան։ Աղջիկները ցուցադրեցին իրենց բեմական քայլվածքը, կեցվածքն ու ժպիտը։
Եզրափակիչը տեղի ունեցավ սեպտեմբերի 22-ին Holiday Inn Yerevan-Republic Square հյուրանոցում։ Գեղեցկության մրցույթը մեկնարկեց աղջիկների մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ, որի ռեժիսորը Գեւորգ Ենոքյանն է։
ArmLur.am-ը ներկայացնում է մրցույթի մանրամասներն եւ հաղթող գեղցկուհիներին:
«Միսս Տիեզերք Արմենիա 2021»-ի տիտղոսակիրներն են՝
«4-րդ վիցե միսս»- Ալլա Կարապետյան
«3-րդ վիցե միսս»- Վիվիանա Ասատուրի
«2-րդ վիցե միսս»- Մանան Հունանյան
«1-ին վիցե միսս» եւ «Miss Cloud 7» – Ադրիանա Գալստյան
«Միսս Տիեզերք Արմենիա 2021»- Նանե Ավետիսյան
«Միսս Աշխարհ Արմենիա 2021»-ի տիտղոսակիրներն են՝
«Միսս համերաշխություն»- Նատալի Հարությունյան
«Միսս ֆոտոգենիկ»- Լիդիա Ծատրեան
«Միսս բիկինի»- Մարինա Կարապետյան
«4-րդ վիցե միսս»- Լիանա Եղիազարյան
«3-րդ վիցե միսս»- Քրիստինա Այանյան
«2-րդ վիցե միսս»- Վիկա Բալոյան
«1-ին վիցե միսս» – Փրենի Դավթյան
«Միսս Աշխարհ Արմենիա 2021»- Միրնա Պստիկյան
Ի դեպ, հաղթողներին թագադրեցին «1-ին վիցե միսս» եւ «Միսս Տիեզերք Արմենիա 2020» Մոնիկա Գրիգորյանն ու «Միսս Աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանը։
Երեկոն վարեցին Թամարա Պետրոսյանն ու Կարեն Սահակյանը՝ նույն ինքը Չարենցը։
Ժյուրիի կազմում էին՝ «Միսս տիեզերք Արմենիա», «Միսս աշխարհ Արմենիա» գեղեցկության մրցույթների պրոդյուսեր Էդգար Սահակյանը, «Միսս Երեւան» մրցույթի ղեկավար Արթուր Վարդապետյանը, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Տիգրան Առաքելյանը, Ռուսաստանում «Միսս ուսանողուհի» մրցույթի նախագահ Կամո Միրզոյանը, «Agent choice» -ի հիմնադիր Ռուզաննա Տարանիկը, «Ամարաս» պարային խմբի ղեկավար Վիկա Մարտիրոսյանը, ոճաբան ու դիմահարդար Ագա Քանքանյանը, «Miss Grand International Russia» Թաիլա Այբեդուլինան եւ «MIss BRICS and SCO» Յամա Անագուլովան:
Հիշեցնենք, որ արդեն 4-րդ տարին է, ինչ «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը, կազմակերպում է տպավորիչ գեղեցկության մրցույթ եւ հաղթողներին ուղարկում «Միսս Աշխարհ» եւ «Միսս Տիեզերք» հեղինակավոր միջազգային գեղեցկության մրցույթներ։
«Միսս Արմենիա» հիմնադրամը միակ ներկայացուցիչն է Հայաստանում, որը ունի արտոնագրեր «Միսս Աշխարհ» եւ «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթներում։
Լիդա Եղիազարյան