Armenian text to speach

Թեհրանում կանցկացվի Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նիստում տեղի է ունեցել Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարներ Մեւլյութ Չավուշօղլուի եւ Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հանդիպումը, հաղորդում է Tasnim-ը։

Գործակալության տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Թեհրանում անցկացնել Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Քննարկվել են տարածաշրջանային հարցեր։ Իրանի արտգործնախարարը նշել է, որ տարածաշրջանում նոր իրադարձություններ են տեղի ունենում, եւ այդ պատճառով մշտական քննարկումների կարիք կա։




Լրահոս