ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությանն արգելել են ազատ տեղաշարժվել Ստրասբուրգում՝ «Սպուտնիկ V»-ով պատվաստված լինելու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում ռուսական պատվիրակությանն արգելել են ազատ տեղաշարժվել Ստրաստբուրգում, քանի որ ԵՄ-ն չի ընդունում «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումը: Այս մասին հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի պատվիրակության անդամ, ականավոր բժիշկ Վլադիմիր Կրուգլին:

«Երկուշաբթի մեկնարկում է ԵԽԽՎ նիստը Ստրասբուրգում, մեր պատվիրակությանը ծանուցում է եկել, որի համաձայն՝ քանի որ պատվաստված չենք, և «կարմիր գոտում» ենք ընդգրկված, կարող ենք տեղաշարժվել միայն հյուրանոցից Խորհրդարանական վեհաժողովի շենք»,- ասել է սենատորը:

Միևնույն ժամանակ թուրքական պատվիրակությունը, որը նույնպես «կարմիր գոտուց» է և պատվաստված է ամերիկյան Pfizer դեղամիջոցով, որևէ սահմանափակման չի ենթարկվել: Նույնը նաև ուկրաինական պատվիրակության դեպքում է:




Լրահոս