«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ կարվեն. փոխոստիկանապետը կգա խորհրդարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 28-ին ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով կներկայանա ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Armlur.am-ը տեղեկացավ, որ հանձնաժողովը պատրաստվում է քննարկել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Հայրենի ոստիկանության առաջարկվող փոփոխության նպատակը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետությունում դեռեւս բնակվում են ազգությամբ հայեր կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիներ, որոնք չունեն որեւէ երկրի քաղաքացիություն եւ դիմում են ՀՀ ոստիկանություն՝ ՀՀ քաղաքացի ճանաչվելու եւ անձը հաստատող փաստաթղթով փաստաթղթավորվելու համար, ուստի նշված կատեգորիայի անձանց համար ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դիմում ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը սույն նախագծով երկարաձգվում է մինչեւ 2023թ. դեկտեմբերի 31-ը:

Ինչպես նաեւ, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ լրիվ գործունակ է ճանաչվում ավելի վաղ: Ըստ ոստիկանության սույն օրինագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ ազգությամբ հայերի պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքի լիարժեք իրացումը, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն կսահմանվի 90 աշխատանքային օր:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք իրավունք կունենան առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվել ինչպես Հայաստանի Հանրապետության լիազոր մարմին, այնպես էլ օտարերկրյա պետություններում գործող դեսպանություններ եւ հյուպատոսական հիմնարկներ դիմելու դեպքում:

Ն.Պ.




Լրահոս