ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրերս ծեծկռտուք է եղել Արմավիր քրեակատարողական հիմնարկի 4-րդ մասնաշենքում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, 13 հոգի ծեծել են դատապարտյալ Կարենին, քանի որ նա այլ դատապարտյալների հետ «զոն» նայել չնայելու հարցի արդյունքում ստացել է քթի ձեռքի մատների կոտրվածք եւ այլ բազմաթիվ կոտրվածքներ:
Մեզ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից հասած տեղեկությունների համաձայն ,այս միջադեպը եղել է հենց քրեակատորաղական հիմնարկի աշխատակիցների առջեւ, որոնք որեւէ միջամտություն չեն ցուցաբերել կռիվը դադարեցնելու համար:
Քնար Մանուկյան