ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է 2020 թվականի ունեցվածքի եւ դրամական միջոցների վերաբերյալ հայտարարագիրը։ Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախարարի կնոջ հայտարարագիրը բացակայում է։ Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ նախարարն ունի երկու բնակարան, որից մեկը որպես ժառանգություն ստացել է դեռեւս 1977 թվականին, մյուսը գնել է։ Մի բնակարանը գտնվում է Երեւանի կենտրոն վարչական շրջանում, մյուսը՝ Նոր Նորքում։
Նախարարի շարժական գույքը 2009 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենան է, որը նա գնել է 2012 թվականին։ Ըստ Քերոբյանի ներկայացրած հայտարարագրի՝ մեկ ընկերությունում ունի 17.39 տոկոսի չափով բաժնեմաս։
Խոսքը «Մենյու գրուպ»-ի մասին է։ Իսկ որպես եկամուտ նախարարը պաշտոնեական պարտականությունները ստանձնելու ժամանակ հայտարարագրել է 35 մլն դրամ ստացած աշխատավարձը, որը ստացել է «Ինտերնետ Պրոջեքտս» ընկերությունից։
Մանրամասները՝ տեսանյութում
Ս․Հ․