Շրջակա միջավայրի նախարարության ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկում սեպտեմբերի 15-ին, ժամը 13:34-ին հրդեհ էր բռնկվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարությունից տեղեկացնում են, որ հրդեհը մեծ արագությամբ տարածվում է, քանի որ այնտեղ աճում է գիհու նոսրանտառ, առկա են չորացած թփեր, կաղնու և թխկու չորացած ծառեր, տարածքը սակավաջուր է, ինչպես նաև առկա են ուժեղ քամիներ:
«Սկզբնական օջախը գտնվում է գրունտային ճանապարհից մոտ 5.5 կմ հեռավորության վրա և դժվարանցանելի է: Անմիջապես սկսվել են հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցում են ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժեր, արագ արձագանքման խումբը, բոլոր մասնաճյուղերի աշխատակիցները, Մեղրիի «ՃՇՇՁ» աշխատակիցներ, N զորամասի զինծառայողներ, Մեղրիի համայնքապետարանի կոմունալ տնտեսության աշխատակիցներ,կամավոր քաղաքացիներ։ Ռելիեֆի անանցանելիության պատճառով տեխնիկա և լրացուցիչ միջոցներ հնարավոր չէ ներգրավել»,- մանրամասնում են ՇՄՆ-ից: