Հայաստանի ազգային փոստային օպերատոր «ՀայՓոստ» ընկերության գործելաոճը սկսել է զայրացնել քաղաքացիներին։ Բանն այն է, որ տեւական ժամանակ է, ինչ անձնական եւ գործնական ծանրոցները Հայաստանի Հանրապետության մեջ եւ դեպի Արցախ հնարավոր չի լինում առաքել։
Այս խնդրի շուրջ ArmLur.am-ը արդեն մի քանի օր է, ինչ քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում։ Նրանց պատմելով, իրենց ընկերությունից պատճառաբանում են, որ ծրագրային անհասանելիություն է բոլոր տարածքային բաժանմունքներում։
ArmLur.am-ը եւս այս թեմայի շուրջ իր հերթին կապ հաստատեց ընկերության հետ, որտեղից ի պատասխան մեր հարցմանը փոխանցեցին, որ ընկերությունն այս ընթացքում նոր ծրագրով է վերազինվում, այդ պատճառով առաքման ծառայությունը պարբերաբար անհասանելի է լինում։ Թե երբ այս խնդիրը կլուծվի, ընկերությունից հստակ պատասխան չտվեցին։
Ս․Հ․