Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգությունը չպետք է կրկնվի. Մոսկվան դրա համար կներդնի բոլոր ջանքերը: Ինչպես գրում է riafan.ru-ն, այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Նյուրնբերգի դատավարությունները. Պաշարված Լենինգրադի ճակատագիրը և դերը» համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում պետության ղեկավարը շեշտել է, որ ռուսների պարտականությունն է հիշել իրենց նախնիների մեծ սխրանքը և անցյալի դասերը, որոնք պահանջում են զգոնություն և պայքար ծայրահեղականության և այլատյացության ցանկացած դրսևորումների դեմ:
«Մենք միշտ կհարգենք պաշարված, բայց չնվաճված Լենինգրադի բնակիչների տոկունությունը, կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Նյուրնբերգի դատարանի եզրակացությունները չմոռացվեն, և Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգությունը երբեք չկրկնվի», – ասել է Պուտինը: