
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին:
«Մենք ունեինք համագործակցության տարբերակ, որը անվանել ենք հինգի կամ վեցի հարթակ: Ներկայում այս նախագծի հետ կապված դրական ուղերձներ ենք ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Այս համատեքստում մենք նախատեսում ենք նաև որոշ քայլեր ձեռնարկել»,- նշել է Էրդողանը:
Նրա խոսքով, այս հարցը լինելու է այն հարցերի շարքում, որոնք ինքը նախատեսում է քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք հնարավորություն կստանանք լավ զարգացնել տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը: Սա ներառված է այն հարցերի օրակարգում, որոնք ես կքննարկեմ պարոն Վլադիմիր Պուտինի հետ ամսվա վերջին: Այսպիսով, թուրք-ռուսական հարաբերությունները նոր հզոր խթան կստանան»,-ասել է Էրդողանը: