ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Աննա Ադոնցին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2021թ. հուլիսի 24-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ուրիշի գույքը խոշոր չափերով հափշտակելու դիտավորությամբ, մուտք գործելով Ասյա Արսենի Սարգսյանի՝ բնակարան, որպես զենք օգտագործվող ապակե ամանի գործադրմամբ, Ասյա Արսենի Սարգսյանի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, մասնավորապես՝ դեմքին հեղուկ փչելով և բերանը հեղուկ լցնելով, ձեռքերով ու ապակե ամանով հարվածներ հասցնելով և հյուրասենյակից միջանցք քաշել-տանելով, հարձակում է գործել և հափշտակել խոշոր չափերով՝ 840.000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆ դոլար, որից հետո հեռացել է:
Ք.Մ.