«Հավաքում ենք ավելի շատ հարկ, քան ծախսում»:Տիգրան Սարգսյան «past.am»Անկեղծորեն ցանկանում ենք հավատալ ՀՀ վարչապետին, բայց ինչքան էլ փորձում ենք, մի տեսակ չի ստացվում: Եթե իսկապես ավելի շատ հարկ է հավաքվում, քան ծախսվում է, այդ դեպքում ինչո՞ւ մեր երկրում փողը մշտապես չի հերիքում: Եւ վերջապես, եթե վարչապետն իսկապես այդքան գոհ է հարկերի հավաքագրումից, ինչո՞ւ է կրկին խնդիր դրել ավելի մեծ ծավալի հարկեր հավաքագրելու: Կարելի էր ծախսել ու անհոգ ապրել: Իսկ եթե իսկապես հարկահավաքման խնդիր կա երկրում, ավելի լավ է անկեղծ ասել կամ գոնե լռել: Այդպես ավելի ազնիվ կլինի: Հատկապես, որ ազնվության մասին Տիգրան Սարգսյանը շատ է սիրում խոսել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ