Բենզինի շուկայում կրկին գնաճ է. որքան է մեկ լիտրի արժեքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր հանրապետությունում բենզինի գինը շարունակում է բարձր մնալ։ ArmLur.am-ը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ այսօր ՀՀ որոշ բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրի արժեքը գերազանցում է 500 դրամը։ Իսկ պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 520-530 դրամով։ Նշենք, որ բենզալցակայաններ կան, որտեղ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 480-490 դրամով։

Ի դեպ, ՀՀ վիճակագրական կոմիտեն եւս բենզինի շուկայում գնաճ է արձանագրել․ օրինակ, 2021 թվականի օգոստոսին հուլիսի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են 2.2 և 1.6 տոկոսով։ Իսկ ահա 2021 թվականի օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համամետ հանրապետությունում բենզինի գինը բարձրացել է 47.5, դիզելային վառելիքինը՝ 44.3։

ArmLur.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ աշխարհում սեպտեմբերի 20-ի դրությամբ բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է 570 դրամ։ Օրինակ Ռուսաստանում նշված ժամանակահատվածում բենզինի միջին գինը կազմել է 330 դրամ, իսկ Վրաստանում՝ 480 դրամ։

Ս․Հ․




Լրահոս