ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիշո՞ւմ եք, մի ժամանակ Սիրադեղյանը քաղաքապետ էր, որոշեց բուտկեքը վերացնի: Ասում էի` մի՛ արա, էդքան մարդու փողոց մի՛ քցի, խանութները կբացվեն, բուտկեքը կթռնեն դուրս»:Ռուբեն Հայրապետյան «slaq.am»Անշուշտ, Նեմեց Ռուբոյին մարդասիրությունը չէր ստիպում նախկին քաղաքապետին համոզել, որ կրպակներից քաղաքը մաքրելու դեպքում գործազուրկների թիվը կավելանա: Դեռ այն ժամանակներից օլիգարխ դառնալու ճանապարհը բռնած Ռուբեն Հայրապետյանը հասկացել էր, որ խոշոր խանութները խժռելու են մանրերին: Այսինքն` խնդիրը լավամարդ-վատամարդ հարթության վրա է: ՀՖՖ ներկայիս ղեկավարի հաշվարկով ճիշտ կլիներ, որ կրպակներն ինքնաբերաբար փակվեին, քանի որ այդ դեպքում այլեւս որեւէ մեկը չէր մեղադրի Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին կտրուկ ու անմարդկային որոշման համար:




Լրահոս