«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները սեպտեմբերի 25-ին վերսկսվել են: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ աշխատանքներին մասնակցում են 70 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 20 աշխատակից։ Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։
Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: