Նյու Յորքում Ֆրանսիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները:
Հայտարարության մեջ նշվում է, որ Ջեյհուն Բայրամովն «ընդգծել է Հայաստանի կողմից պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը՝ ականապատված դաշտերի ճշգրիտ քարտեզների փոխանցման հարցով»։
«Բայրամովը նաև աջակցություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբարությունների կարգավորմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա և տեղեկացրել քայլերի մասին, որոնք մեր երկիրը ձեռնարկում է այդ ուղղությամբ», – ասվում է հայտարարության մեջ: