Այսօր, սեպտեմբերի 25-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանն առանձնազրույց է ունեցել Արցախի հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ, այդ մասին հայտնում է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:
Զրույցի ընթացքում շոշափվել են բացառապես հումանիտար խնդիրներին վերաբերող, այն է՝ տեղահանվածների վերաբնակեցման, աշխատատեղերի ապահովման և Արցախի բնակչության սոցիալական կարիքների բավարարմանն առնչվող հարցեր: