ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման 10 պատգամավոր դիմել է բնակարանի վարձի փոխհատուցման գումար ստանալու համար։ Փոխհատուցում ստանալու համար դիմել են Վահե Ղալումյանը, Թագուհի Ղազարյանը, Հովիկ Աղազարյանը, Մաթևոս Ասատրյանը, Արփինե Դավոյանը, Կնյազ Հասանովը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Լիլիթ Ստեփանյանը և Նարեկ Ղահրամանյանը։
Իսկ ովքեր են փոխհատուցման համար դիմած ՔՊ-ականները եւ ըստ պաշտոնական հայտարարագրի, ինչ ունեցվածք ունեն: Այսպիսով, պատգամավոր Մաթևոս Ասատրյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարգրի համաձայն, ունի 5 հողամաս Արագածոտնի մարզի Ապարան համայնքում, հողին ամրակցված այլ անշարժ գույք, ավտոտնակ եւ նոր կառուցված ինքնակամ կառույց: Բացի այս, պատգամավորն ունի նաեւ 2007 թվականի թողարկման «ՈւԱԶ» եւ 2019 թվականի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
Հայտարարագիրը ներկայացնելու պահին Ասատրյանը բանկում ունեցել է 258 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 1 մլն 500 հազար դրամ, եկամուտն էլ կազմել է պատգամավորական աշխատավարձը՝ 7 մլն դրամ եւ փոխառություն ստացված բանկից ՝ 389 հազար դրամի չափով: Ասատրյանի կնոջ հայտարարագրում միայն դրամական միջոցների մասին տվյալներ են՝ 500 հազար դրամ կանխիկ եւ մոտ 200 հազար դրամ բանկում:
Հավելենք, որ յուրաքանչյուր պատգամավոր որպես բնակվարձի փոխհատուցում ստանում է 100 հազար դրամ՝ համաձայն ՀՀ ԱԺ նախագահի 2018 թ-ի ապրիլի 3-ի թիվ ՆՈ-08-Ն որոշման։
Մՙանրամասները՝ տեսանյութում