ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զորակոչից խուսափող անձանց տվյալները կուղարկվեն Ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ձմեռային զորակոչից խուսափող անձանց տվյալները կուղարկվեն ՀՀ Ոստիկանություն։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմել է կառավարություն եւ ներկայացրել «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու եւ զորացրում կատարելու մասին» որոշման նախագիծը։

Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ հայտարարվելու է 2021-ի հոկտեմբերի 11-ից մինչև 2022-ի հունվարի 31-ը ներառյալ ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Այդ թվում են նաեւ քաղաքացիները, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Իսկ ահա 2021-ի ձմեռային զորակոչից խուսափող քաղաքացիների տվյալները կուղարկվի Ոստիկանություն, զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը ՀՀ Քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ։

Ավելին, ArmLur.am-ը տեղեկացավ, որ պաշտպանության նախարարությունը ՀՀ գլխավոր դատախազին առաջարկում է շարունակել զորակոչից խուսափող քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու աշխատանքների կազմակերպումը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․Հ․




Լրահոս