
Սեպտեմբերի 26-ին «Արցախն ապրում է» նախաձեռնող խմբի և ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ կկայանա ջահերով երթ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Մեկնարկը տրվելու է ժամը 18:00-ին, Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու բակից, որտեղ տեղի կունենա հոգեհանգստի կարգ, այնուհետև մասնակիցները ջահերով կշարժվեն դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: