ԶՈՀԵՐ ԿԱՆ, ԻՍԿ ՄԵՂԱՎՈՐՆԵ՞Ր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 10-ի առավոտյան Այրումի սողանքային գոտում գտել են 5 անհետ կորածներից 2-ի դիակները: Երեւանի բնակիչներ, 1973թ. ծնված Արմեն եւ 1964թ. ծնված Մեխակ Սորսումատյանների մարմինները հայտնաբերվել են իրենց պատկանող մարդատար ավտոմեքենայի մեջ դեպքից 8 օր անց:  Հրաշք կլինի, որ ավելի քան մեկ շաբաթ հողի եւ քարի հսկա զանգվածի տակ գտնվող երեք անհետ կորածներից գոնե մեկը ողջ լինի: Արդյո՞ք հնարավոր չէր կանխել մարդկային եւ նյութական մեծ կորուստները: Հիշենք, թե ինչ դեպքեր էին նախորդել մեծ սողանքին եւ դրան խթան հանդիսացել:  Սեպտեմբերի 28-ին` առավոտյան ժամը 7-ի սահմաններում, Վրաստանի Հանրապետությունում հաշվառված «Volvo» մակնիշի XWX-106 համարանիշի բեռնատարը  ճանապարհի  այդ հատվածում ընկել էր  ձորը: Տուժողներ չկային:  Տրակտորի  պահեստամասեր տեղափոխող, վթարից ջարդված բեռնատարը  եւ դրա կիսակցորդը հանվել էին  ձորից, իսկ վագոն-կոնտեյները 4 օր գտնվում էր ձորում: Սեպտեմբերի 30-ի առավոտյան նույն վայրում տեղի էր ունեցել փլուզում: Դեպքից հետո վտանգավոր այդ հատվածում պետավտոտեսուչները մեքենաների երթեւեկության արագությունը սահմանափակել էին մինչեւ 30կմ/ժամ: Ուշագրավ է, որ սեպտեմբերի 30-ի առավոտից մինչեւ հոկտեմբերի 2-ի երեկո սողանքային այդ գոտում երկրաբանական կամ այլ ուսումնասիրություններ չեն կատարվել, եւ դա դեռ քիչ է, միջպետական ճանապարհի այդ հատվածը մեքենաների  երթեւեկության համար չէր փակվել: ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՏավուշ




Լրահոս