Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում ավարտվել էNebelhorn Tropy (գեղասահք) 2021 վարկանշային մրցաշարը։
Հայաստանյան պատվիրակությունը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Պրուլքս Սենեկալ պարային զույգը 16 տարվա ընդմիջումից հետո ձեռք է բերել օլիմպիական վարկանիշ։
Մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը հաջող ելույթներից հետո զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։
Օբերստդորֆ քաղաքում մրցաշարին հետևել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։