Մեր օրակարգը մնում է նույնը. Իշխան Սաղաթելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրում ստեղծված ճգնաժամը շարունակում է մնալ չհաղթահարված, որովհետեւ երկիրն աղետի բերած իշխանությունը շարունակում է մնալ իշխանության: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղթելյանը:

«Այսօր մեր երկիրը վտանգի տակ է, Հայաստանին սպառնացող վտանգերը խորանում են, իսկ իշխանությունը դրանք ի վիճակի չէ չեզոքացնել: Մեր օրակարգը մնում է նույնը՝ կանխել Հայաստանի թուրքացումը: Մենք պարտավոր ենք հաղթահարել այս ճգնաժամը, իսկ այդ ճանապարհին կա մեկ գլխավոր խոչընդոտ՝ այս իշխանությունն է, որի հեռացումն անհրաժեշտություն է, բայց քանի որ այսօր հիշատակի երթ է, թույլ տվեք այլ քաղաքական հարցերի չպատասխանեմ: Մենք այսօր եկել ենք ցույց տալու, որ կանգնած ենք, մեր երկրին տեր ենք»,-ասաց նա:




Լրահոս