Տիգրան Արզաքանցյանը դուրս է գալիս Դեմոկրատական կուսակցությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործարար Տիգրան Արզաքանցյանն իր թիմով դուրս է գալիս Դեմոկրատական կուսակցությունից։ Այս մասին նա հայտնել է այսօր ասուլիսի ժամանակ:

«Մենք քաղաքականության հետ կապված տարբեր հայացքներ ունեինք՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին։ Ես զգացի, որ թիմային աշխատանքը Դեմոկրատական կուսակցության և մեր թիմի հետ չի ստացվում, որովհետև, իսկապես, տարբեր հայացքներ ունենք։

Ես գտնում եմ, որ մենք կկարողանանք ավելի արդյունավետ աշխատանք կատարել տարբեր թիմերով, որի մասին շուտով տեղյակ կլինեք»,- նշել է նա:




Լրահոս