ԱԹՍ-ների, նորագույն տեխնիկայի և ծանր հրետանու լայնամասշտաբ ռազմական կիրառում․ լրացավ 44-օրյա պատերազմի մեկ տարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրացավ 44-օրյա պատերազմի մեկ տարին։ Պատերազմը սկսվեց սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայով և ավարտվեց նոյեմբերի 10-ին Արցախի կապիտուլացիոն համաձայնագրով։ Պատերազմը 1988 թվականին սկսված արցախյան հակամարտության վերջին էսկալացիան է, և ամենաարյունալին՝ առաջին պատերազմից հետո։

Մարտական գործողությունները ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։ Մարտական գործողություններն սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10-ին։ Ի պատասխան պատերազմի՝ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Պատերազմը նշանակալի դարձավ ԱԹՍ-ների, նորագույն տեխնիկայի և ծանր հրետանու լայնամասշտաբ ռազմական օգտագործմամբ և ինֆորմացիոն դաշտում պաշտոնական հակամարտությամբ՝ հանդես գալով ժամանակակից պատերազմի օրինակ։

Բազմաթիվ երկրներ և միջազգային կառույցներ խստորեն դատապարտել են հակամարտությունը՝ երկու կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը և վերսկսել կառուցողական բանակցությունները։

Միջազգային վերլուծաբանները համակարծիք են, որ մարտերը սկսվել են ադրբեջանական գրոհովև հարձակման առաջնային նպատակն է եղել գրավել Լեռնային Ղարաբաղի հարավային շրջանները, որոնք ավելի քիչ լեռնային են, և հետևաբար ավելի հեշտ է գրավել, քան շրջանի առավել ամրացված ներքին հատվածը։

Թուրքիան բացահայտ ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։




Լրահոս