Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի կալանքը վերհաստատվեց եւ նա կալանավորվեց: Ավելին ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մարզպետի որդին հրաժարվում է ցուցմունք տալ: Վերջինիս պաշտպան Յուրա Ավայանը հայտնեց, որ քրեական գործով ոչ օբյեկտիվ քննություն է իրականացվում եւ դեռ ավելին խոշտանգված անձանցից են ցուցմունքներ վերցրել, որոնք ապացուցված են նախաքննությամբ, որ անգամ դեպքի վայրում չեն եղել: Մնացած մանրամասներին մենք կանդրադառնանք առաջիկայում:
Հիշեցննեք, որ 1,5 ամիս հետախուզման մեջ գտնվող մարզպետի որդին, ինքնակամ ներկայացել է ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն և տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջև առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի կերպով հրազեն պահելու հատկանիշներով: Հարուցված քրեական գործի շրջանակներում Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Նա մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի հրազեն պահելու մեջ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձ տուժող է ճանաչվել։
Քնար Մանուկյան