Լայպցիգի համալսարանը, որն ավարտել է Անգելա Մերկելը, չի նախատեսում նրան որպես գիտաշխատող աշխատանքի ընդունել Գերմանիայի կանցլերի պաշտոնը լքելուց հետո:
«Տիկին Մերկելը Լայպցիգի համալսարանի շրջանավարտ է, եղել և մնում է ճանաչված քաղաքական գործիչ և մինչև 1990 թվականը աշխատել է Լայպցիգի համալսարանումю որպես գիտաշխատող: Նա չի շարունակել իր ակադեմիական կարիերան 1990 թվականից, ուստի գիտական տեսանկյունից Լայպցիգի համալսարանը ներկայումս չի դիտարկում տիկին Մերկելին աշխատանքի ընդունումը`իր գիտական սակավ պաշարի համատեքստում»,- ասվում է կրթական հաստատության գրավոր պատասխանի մեջ։
Մերկելը սովորել է Լայպցիգի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում 1973-1978 թվականներին: Նրա թեզը ստացավ ամենաբարձր գնահատականը: 1974 թվականին, ուսանողական հանդիպումներից մեկում, Մերկելը հանդիպեց իր առաջին ամուսնուն՝ Ուլրիխ Մերկելին: 1977 թվականին երիտասարդներն ամուսնացան: Մերկելը պաշտպանեց իր դոկտորական աշխատանքը 1986 թվականին ԳԴՀ Գիտությունների ակադեմիայի կենտրոնական ինստիտուտում: 2008 թվականին նրան շնորհվեց Լայպցիգի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:
Գերմանիայում սեպտեմբերի 26-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի ընտրություններ անցկացվեցին։ Կանցլերը Անգելա Մերկելը Գերմանիայի նոր խորհրդարանի առաջին հանդիպումից հետո ստիպված կլինի այդ պաշտոնը զիջել Գերմանիայի կառավարության ապագա ղեկավարին: