ԴԱՏՎԵՆՔ ԱԶԳՈՎԻ-2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում սկսվելու է «Սեդրակ եւ Բելլա Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ Երեւանի»» դատաքննությունը` օրաթերթի վերաքննիչ բողոքի հիման վրա: «Ժամանակ Երեւանի»-ն պահանջում է ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի`  այս տարվա հունիսի 5-ին ընդունված վճիռը, որով մասնակիորեն բավարարվել էր Քոչարյանների հայցը. որոշում էր ընդունվել, որ օրաթերթը «վիրավորանքի եւ զրպարտության» համար պահանջված մոտ 6 միլիոնից 3 միլիոնը պետք է փոխհատուցի ՀՀ երկրորդ նախագահի ընտանիքին: Նշենք նաեւ, որ դատաքննության ընթացքում Քոչարյանները պատասխանող կողմին առաջարկել էին տպագրել հերքում, որը նույնությամբ տպագրվել էր, սակայն կողմին այս անգամ էլ դուր չէին եկել հերքվող տեքստի տառաչափը եւ  տեղը, որտեղ այն տպագրվել էր: «Ժողովուրդ»-ը, ի նշան մեր գործընկերների հետ համերաշխության, նախորդ համարում տպագրել էր  «Հրապարակ» թերթին դատի տալու առիթ դարձած «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին` բացատրո՞ւմ»  հոդվածը:  Իսկ  այսօր  շարունակում է «Ժամանակ Երեւանի» օրաթերթին դատի տալու առիթ դարձած 3  հոդվածներից մեկի տպագրությամբ:   ԱՐՅՈՒՆԸ` ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐԻՑ, ԿԱՅՖԸ` ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ, ԻՍԿ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄԸ` ԼՖԻԿԻՑՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տվյալներով` Հայաստանում դեղերի ներկրմամբ ներկայում զբաղվում է 30 ընկերություն:Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե դեղորայքի շուկայում մենաշնորհը գլուխ չի բարձրացրել:Այնինչ այստեղ եւս այն գործում է, պարզապես` այլակերպված տեսքով: Գաղտնիք չէ, որ հայկական դեղերի շուկայում եւս գերիշխող դիրք է գրավում ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը: Դեղերի շուկայում գրաված իր դիրքով նրան զիջում է նույնիսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը` Բելլա Քոչարյանը: Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պաշտոնապես պատկանում է Հայաստանում դեղեր ներկրող «Նատալի Ֆարմ» ընկերությունը: Սակայն մեր աղբյուրների հավաստմամբ` դեղամիջոցների ներկրմամբ զբաղվող նշված 30 ընկերությունների 50 տոկոսը պատկանում է Սամվել Ալեքսանյանին: Պարզապես լրացուցիչ աղմուկից խուսափելու համար մյուս ընկերությունները նա ձեւակերպել է այլ անուններով: Իսկ որ դեղերի շուկայում եւս մենաշնորհն առկա է, վկայում է ընդամենը մեկ օրինակ` Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի Ֆարմ» եւ նրա մրցակից «Ալֆա Ֆարմ» ընկերություններն են միայն զբաղվում հակացնցումային, հակաէպիլեպսային դեղերի ներկրմամբ` գրավելով շուկայի մեկ երրորդը: Ի դեպ, առողջապահության նախարարությունից մենք փորձեցինք ճշտել նաեւ դեղեր ներկրող ՀՀ քաղաքացիների անունները, սակայն պարզվեց, որ կարող են տրամադրել միայն դեղեր ներկրող ընկերությունների ցանկը:Այսպիսով` 2009թ.-ի տվյալներով` Հայաստանում դեղերի ներկրմամբ են զբաղվում «Ալֆա-ֆարմ», «Ամիկոս», «Առգո-ֆարմ», «Առնիկա», «Աստերիա», «Արմենֆարմ», «Արմֆարմ», «Արսանա», «Արմարֆացիա», «Դեղաբազա-Երեւան», «Էսկուլապ», «Կուռամուս», «Լագի», «Լամբորն-ֆարմիմպեքս», «Լատագի», «Մեգիէլ», «Մերկադո-Հոլդինգ», «Մ.Լ.Ն ֆարմ», «Նատալի Ֆարմ», «ՆԻԲ-ֆարմ», «Նոեմա Ֆարմ», «Սանարե-ֆարմ», «Վագա Ֆարմ», «Տեգ», «Տոնուս-Լես», «Քոմսթառ», «Քվանտում-Ս», «Ֆարմատեք», «Ֆարմ-Գոհար», «Ֆարմ-Թրաստ» ընկերությունները: Ուշագրավ է, որ այդ ցուցակում բացակայում էր «911» դեղատների ցանցի անունը, որը պատկանում է Քոչարյանների ընտանիքին: Մենք փորձեցինք նաեւ պաշտոնական մեկնաբանություն ստանալ առողջապահության նախարարության դեղերի բաժնի պետ Մարինե Հարությունյանից, որը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք ոչ թե ներկրողների, այլ կազմակերպությունների անուններն են գրանցում, հետեւաբար չեն կարող տրամադրել կոնկրետ ներկրողների անվանումների ցանկը: Այդուհանդերձ, կարողացանք ճշտել, որ առեւտրային նպատակով փորձաքննության ենթարկված դեղեր ներկրողների թվում 2009 թվականին, ըստ ներմուծման ծավալների, առաջին տասնյակում են եղել հետեւյալ ընկերությունները` «Նատալի Ֆարմ», «Ալֆա Ֆարմ», «Վագա Ֆարմ», «Ֆարմատեք», «Ֆարմ Գոհար», «Էսկուլապ», «Ամիկուս», «Լամբորն-Ֆարմիմպեքս», «Աստերիա», «Ռիխտեր Լամբորն»:ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանը եւս, տվյալների բացակայության պատճառով, չկարողացավ նշել Հայաստանում դեղեր ներկրող անձանց անունները: Սակայն հանձնաժողովը մեզ տրամադրեց հայկական դեղերի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունների անվանումները, նաեւ` թե որ ընկերությունն ինչ դեղերի ներկրմամբ է զբաղվում: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալներով` 2010թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն եւ «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ն զբաղվում են հակացնցումային, հակաէպիլեպսային դեղերի ներկրմամբ` գրավելով շուկայի 54, 43 տոկոսը: «Ալֆա Ֆարմ»-ին է պատկանում նաեւ հակամիգրենային դեղերի մեկ երրորդը` 80, 22 տոկոս: «Արփիմեդ» ՍՊԸ-ն եւ «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ն գրավում են հոգեմետ դեղերի շուկայի 51, 6 տոկոսը: Նշենք, որ «Արփիմեդ»-ը պատկանում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկային: Իսկ «Ալֆա Ֆարմ»-ն ունի վեց սեփականատեր, որոնք դեղերի շուկայում Սամվել Ալեքսանյանի լուրջ մրցակիցն են համարվում եւ գնային լուրջ պատերազմ են մղում միմյանց դեմ: «Քոմսթար» ՍՊԸ-ն եւ «Լիկվոր» ՓԲԸ-ն հայկական դեղերի շուկայում մեկ երրորդ մասով զբաղեցնում են արյան պատրաստուկների եւ պլազմայի փոխարինիչների շուկան: Առաջինին պատկանում է շուկայի 55 տոկոսը, իսկ երկրորդին` 40 տոկոսը: Այս ընկերություններն էլ, մեր աղբյուրների փոխանցմամբ, հովանավորում են Քոչարյանների ընտանիքը: Հայկական դեղերի շուկայում նրանք են հովանավորում նաեւ «Նյու Ինթերնեյշնլ բիզնես ֆարմ» ՍՊԸ-ն, որն էլ զբաղվում է արյան վրա ազդող դեղերի ներկրմամբ եւ զբաղեցնում է շուկայի մեկ երրորդը` 35, 5 տոկոսը: Հայկական դեղերի շուկայում գերիշխող դիրք է զբաղեցնում նաեւ «Ֆարմատեքս» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ալերգիայի, անաֆիլաքսիայի ժամանակ կիրառվող դեղերի ներկրմամբ` զբաղեցնելով շուկայի առնվազն մեկ երրորդը` 36, 7 տոկոսը: Այդ ընկերությունն է ներկրում նաեւ շնչառական համակարգի վրա ազդող դեղերը` զբաղեցնելով շուկայի մեկ երրորդը` 39, 2 տոկոսը, եւ ջրաղային, թթվահիմնային հավասարակշռությունը կարգավորող լուծույթները` գրավելով շուկայի 54, 9 տոկոսը: Ընկերության սեփականատերն անգլիացի է, որին եւս Քոչարյանների ընտանիքն է հովանավորում: Մյուս ընկերությունների սեփականատերերը ստվերում են գործում: Գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ դրանք հովանավորվում են մեկ անձի կողմից, սակայն տարբեր անվանումներով են ներկայանում:ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆ26.09.2010 «Ժամանակ»




Լրահոս