ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում գտնվող 11 վարորդ, 65-ը առանց ԱՊՊԱ պայմանագրի էին. հանգստյան օրերի խախտումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։

Շաբաթ և կիրակի օրերին իրականացված ծառայության արդյունքում նրանք հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 230 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 39 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 11, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 27 անձ։

37 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 6-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 1-ը՝ փոխարինված համարանիշերով, 65-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Բացի այդ, պարեկաները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 12 անձի և հայտնաբերել 1 հետախուզվողի։

Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։




Լրահոս