ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Վանաձոր քաղաքում

 

Արդեն  տեւական ժամանակ է՝ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 30 շենքի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում ու չգիտեն, թե էլ ում դուռը ծեծեն, որպեսզի հակահիգիենիկ, հակասանիտարական ու գարշահոտ վիճակը իրենց թաղում վերանա:  «Քանի ամիս է՝ գարշահոտություն ենք շնչում։ Համավարակը քիչ էր, սա էլ՝ վրադիր, ու էս գարշահոտությունը մեզ «պարգեւել է» մեծն «Վեոլիա ջուրը» »,- նշում են բնակիչները:

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Քոլեջի ո՞ր շրջանավարտը կարող է ուսումը շարունակել բուհի 2-րդ կուրսում:

Դիաննա Պետրոսյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ քոլեջի բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու գործընթացը կազմակերպվում է ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 752-Ն որոշմամբ:

Հավակնորդների կրթությունը բուհում կազմակերպվում է հետեւյալ կերպ` մինչեւ 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված hավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը, իսկ հետագա ժամանակաշրջանում ընդունված hավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը։

 

 

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հատկացված տեղերից ավելի դիմումների դեպքում սահմանված կարգով անցկացվում է մրցույթ:

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե ինչ փաստաթղթեր են ներկայացվում ամուսնության պետական գրանցման համար:

Հրանուշ Կիրակոսյան (34 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ամուսնության պետական գրանցման համար ներկայացվում են՝

1) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը,

2) նախկինում ամուսնության պետական գրանցում ունենալու դեպքում նախորդ ամուսնությունը դադարելու հիմք հանդիսացող փաստաթուղթը կամ պատճենը (ամուսնալուծության վկայականը կամ ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կամ ամուսնու (կնոջ) մահվան վկայականը), եթե էլեկտրոնային միասնական գրանցամատյանում հիմք հանդիսացող փաստաթուղթը բացակայում է:

Ամուսնության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաեւ ներկայացվում է ամուսնացող անձի լրացրած՝ ընտանեկան կարգավիճակը վերաբերյալ տեղեկությունները պարունակող դիմում՝ հաստատված նոտարական կարգով:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում գրանցված ամուսնությունը: Փաստացի համատեղ բնակությունը, եկեղեցական կարգով ամուսնությունը ամուսինների համար չեն առաջացնում այն իրավական հետեւանքները, որոնք ամուսինների համար նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գրանցված ամուսնության պարագայում: Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջեւ կնքված պայմանագրով:




Լրահոս