Կիրակի օրը` հոկտեմբերի 9-ին, հայոց բանակում երկու դեպք է տեղի ունեցել: Մարտակերտի N զորամասերից մեկում առավոտյան 19-ամյա Վլադիմիր Ասատրյանի դին են գտել: Ժամկետային զինծառայողն Արարատի մարզի Խարբերդ գյուղի բնակիչ է եղել, որին, ըստ տեղեկությունների, սպանել են: Իսկ «Եղնիկներ» կոչվող զորամասում զինվորին բռնաբարել են, նա հոգեբուժական բաժանմունքում է:ԼՂՀ պաշտպանության բանակը պաշտոնական տեղեկություն տարածեց. «Հոկտեմբերի 9-ին` ժամը 10:40-ի սահմանում, մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն»: Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` ժամկետային զինծառայող Վլադիմիրին սպանել են: ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ 19-ամյա զինվորի մահվան առնչությամբ գործ է հարուցվել 110 հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելը, որը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: Կատարվում է նախաքննություն, եւ ձերբակալվածներ առայժմ չկան:Իսկ ահա ԼՂՀ ՊԲ «Եղնիկներ» կոչվող զորամասում բռնություն է կատարվել ժամկետային զինծառայողի նկատմամբ: Արթիկից զորակոչված ժամկետային զինծառայողին (անունը միտումնավոր չենք հրապարակում) նրա զինակիցները ծեծել են, ծխախոտ են հանգցրել մարմնին: Տեղեկություններ կան, որ զինվորի նկատմամբ նաեւ սեռական գործողություններ են կատարել: Նա տեղափոխվել է Երեւան` զինվորական հոսպիտալ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանն, ի պատասխան «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ճիշտ են զինվորին բռնաբարելու մասին տեղեկությունները, նշեց, որ այդ մասին նշանակված փորձաքննություններով ձեռք բերված ապացույցներ դեռ չկան:ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այդ գործի առնչությամբ քրեական գործ է հարուցվել 359-րդ հոդվածով` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով: Մեղավորներին սպառնում է կալանք` առավելագույնը երկու տարի ժամկետով: Պարզեցինք նաեւ, որ ժամկետային զինծառայողը գտնվում է Երեւանի կայազորային զինհոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում:Ս. Գ.
ՄԵԿ ԶԻՆՎՈՐ Է ՄԱՀԱՑԵԼ, ՄԵԿՆ ԷԼ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ