2020 թվականի սեպտեմբերի 28-ին Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակեց սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհված 28 զինծառայողների անունները։ ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկոնը։
Սեպտեմբերի 28-ին Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով երկրում հայտարարվել է մասնակի զորահավաք։
Երկու կողմերի զինված ուժերը պարբերաբար հրապարակում էին հակառակորդի զինտեխնիկան ոչնչացնելու տեսանյութեր։ Ադրբեջանը ներկայացնում էր հիմնականում Արցախի պաշտպանական զինատեսակների, մասնավորապես «Օսա-ԱԿ»-ներին հարվածելու տեսանյութեր, իսկ հայկական կողմը հրապարակում էր Ադրբեջանի հարձակվողական զինտեխնիկայի, մասնավորապես հարվածային անօդաչու սարքերի, տանկերի և այլ մարտական մեքենաներ ոչնչացնելու տեսանյութեր։
Երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ Ադրբեջանը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում։ Հաղորդագրության համաձայն՝ Արցախի ՊԲ-ը հաջող դիմակայել է բոլոր հարձակումներին՝ հակառակորդին հասցնելով անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես ոչնչացվել է 22 միավոր տանկ, 10 միավոր այլ զրահատեխնիկա, ավելի քան 370 զինվորական։
Մանրամասները՝ տեսանյութում
Ն․Հ․