Թագուհի Թովմասյանն այսօր ԱԺ-ում ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր ԱԺ-ում ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը:

«Քննարկեցինք համագործակցությանը, համատեղ աշխատանքին, արդի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:
Միջազգային հանրապետական ինստիտուտը նպատակ ունի աջակցել Ազգային ժողովին՝ իրականացնելու իր գործառույթները: Բացի այդ, մեծ կարևորություն է տրվում ընտրողների և օրենսդիր մարմնի անդամների միջև ամուր կապի ապահովմանը, հանրային լսումների կազմակերպմանն աջակցությանը:

Ջեյմս Դե Ուիթը ներկայացրեց հանձնաժողովի փորձագետների դասընթացները, փոխանակման, աշխատակազմի շարունակական վերապատրաստման ու աշխատանքային ունակությունների զարգացմանն ուղղված ծրագրերը:
Ընդգծեցինք օրենսդրական գործընթացում համագործակցության անհրաժեշտությունը՝ հստակեցնելով օրենքի նախագծերի մշակման ուղղությամբ մեր համատեղ քայլերի իրականացման հնարավորությունների շրջանակը:
Պայմանավորվածություն ձեռք բերեցինք առաջիկայում ընդլայնել և խորացնել համագործակցությունը՝ կյանքի կոչելով հանձնաժողովի առջև դրված խնդիրների լուծմանը նպաստող համապատասխան ծրագրեր»:




Լրահոս