ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվի և Երևանի հետ պայմանավորվել են վերսկսել աշխատանքային այցերը ԼՂ. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման շուրջ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից անցյալ տարի ձեռք բերված համաձայնությունների գլխավոր արդյունքն իրադրության կայունացումն Է հակամարտության գոտում:

Այդ մասին սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը,- հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:

«2020 թվականի մայիսի 9-ից այս կողմ մեր գլխավոր արդյունքն այն է, որ կայունություն է հաստատված ու այդ կայունությունը պահպանվում է: Ռուսաստանյան խաղաղապահ զորակազմը նպաստում Է նրան, որ որեւԷ բռնի գործողություն մենք այժմ չենք տեսնում: Փոքր միջադեպերը, որոնք եղել են սկզբնական փուլում, արագորեն վերացվել են: Եվս մեկ անգամ ընդգծում եմ՝ այժմ այնտեղ իրադրությունը կայուն Է, թեեւ, իհարկե, խնդիրները քիչ չեն»,-նշել Է Լավրովը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Բաքվի եւ Երեւանի հետ համաձայնեցրել են աշխատանքային այցերի վերսկսումը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:

«Բառացիորեն օրերս Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի երեք համանախագահները Նյու Յորքում հանդիպում են ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ: Նրանք, որքան հասկանում եմ, համաձայնեցրել են տարածաշրջան (Լեռնային Ղարաբաղ) այցելությունների համար իրենց ուղեւորությունների եւ զրույցների վերսկսումը Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ հանդիպումներ են պլանավորված Ստեփանակերտում»,-հայտնել Է նա:




Լրահոս