2 անչափահասները հայտնել են, որ զինամթերքը գտել են «Հաղթանակ» զբոսայգուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները, ապօրինի ռազմամթերք պահելու կասկածանքով, «Հաղթանակ» զբոսայգուց ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել երկու անչափահասների: Բաժնում նրանցից մեկը ծխախոտի տուփից ներկայացրել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ և հայտնել, որ դրանք գտել է «Հաղթանակ» զբոսայգուց:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:




Լրահոս