
Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:04-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ։
ԱԻՆ լրատվական վարչությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «VAZ-2101» (վարորդ` Գ․ Ն․, ծնված 1937 թ․) և «Mercedes» (վարորդ` Հ․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և վարորդ Գ․ Ն․-ին ցուցաբերել առաջին օգնություն․ վերջինս տեղափոխվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։