ԱՐՁԱԳԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը միշտ հաշվի է առնում իր ընթերցողի կարծիքը, այդ իսկ պատճառով ներկայացնում ենք մեր ընթերցողներից մեկի դիտարկումը 172-րդ համարում տպված նյութի վերաբերյալ, որտեղ Ազատության հրապարակում նստացույցի մասին Արսեն Սաֆարյանն ու Շուշան Պետրոսյանն իրենց կարծիքն էին հայտնել: «Ժողովուրդ»-ի ընթերցող-քաղաքացի Դուստրիկ Սիմոնյանն այսպես արտահայտվեց. «Արսե՛ն Սաֆարյան ջան,  խորհուրդ եմ տալիս քեզ, որ քո բալիկի թաթիկը բռնես ու Ստեփանակերտի այգում զբոսնես: Եթե դու կարծում ես, որ քո բալիկն այստեղ ապահով չէ, եւ Ազատության հրապարակի ցուցարարները վտանգավոր են, ապա դու  քո բալիկի հետ քեզ անվտանգ կզգաս ձեր հողի վրա: Բայց հիշի՛ր, որ Ազատության հրապարակի ցուցարարները խաղաղ ժողովուրդ են, նրանցից ոչ մի վտանգ չկա: Շուշա՛ն ջան, ուզում եմ ասել, որ Հայաստանում չեն եղել բոմժեր ու սոցիալապես անապահով մարդիկ: Հայաստանում ապրել է աշխատավոր ժողովուրդ: Ես չեմ ուզում հավատալ, որ քո թեկնածուն Սերժ Սարգսյանն է, որովհետեւ դու ծնվել ես մտավորականի ընտանիքում` մայրաքաղաքում, բնիկ երեւանցի ես: Եւ իմ կարծիքով, դու եւ յուրաքանչյուր երեւանցի սրտի խորքում ցանկանում է ունենալ կիրթ, գրագետ, իսկական նախագահ, ինչպիսին Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Ու չամաչես աշխարհում քո երկիրը ներկայացնողից: Իսկ Սերժ Սարգսյանի անունը տալով` դու ընդամենը շողոքորթում ես, որ լավ ապրեն քո երեխաները, որ որդիներդ չծառայեն այսօրվա  հայկական բանակում: Խոսքս վերաբերում է նաեւ մի քանի այլ մտավորականների, հատկապես Աշոտ Ղազարյանին, Հրանտ Թոխատյանին, Ջիվան Գասպարյանին… Լավ, մինչեւ ե՞րբ կարելի է հարստանալ եւ փող աշխատել: Թող վարպետ Ջիվանը ժողովրդի համար դուդուկ նվագի Ազատության հրապարակում, բայց առանց փողի, չէ՞ որ ինքը ժողովրդի ծափահարությունների շնորհիվ է հիմա հասել այդ բարձունքներին, եւ վերջապես նա ժողովրդական արտիստի կոչում ունի: Չեմ ասում Լեւոնի համար, թող ժողովրդի համար նվագի»:




Լրահոս