ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմ, օր 3-րդ․ ինչ էր կատարվել սեպտեմբերի 29-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ Հայաստանի զինված ուժերի՝ գիշերը մարտերը շարունակվել են ավելի պակաս ինտենսիվությամբ։ Ինչ է կատարվել 2020 թվականի սեպտեմբերի 29-ին՝ պատերազմի երկրորդ օրը։

Ըստ Հայկական զինված ուժերի՝ նրանք զգետնել են 2 ադրբեջանական IAI Harop տեսակի ԱԹՍ։

Ըստ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի՝ ժամը 10։00-ից սկսած թուրքական F-16 համակարգերի, ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչների, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ների միջոցով ռմբակոծվել են Հադրութի և Մարտունու շրջանի բնակավայրերը։ Մոտավորապես ժամը 11։10-ի մոտ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանական զինուժը օդային հարձակման է անցել հյուսիսային ուղղությամբ։

Ժամը 13։00-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ ոչնչացվել են ադրբեջանական մեծ թվով կենդանի ուժեր, այդ թվում «ՏՕՍ-1Ա» ռազմական տեխնիկա։

Ժամը 15։30-ի մոտ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ խոցվել են ադրբեջանական զինուժի դիրքեր՝ ներկայացնելով տեսանյութ։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ Ադրբեջանի ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ։

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ հայկական զինված ուժերը տեղեկատվություն է ստացել, որ Թուրքիայից Ադրբեջանը ստացել է Բայրաքթար տեսակի անօդաչու սարքեր, նաև Ադրբեջանում աշխատում են թուրքական F-16 ինքնաթիռները։

17։00-ի մոտ հրապարակվեցին սեպտեմբերի 29-ին խոցված Սու-25 ինքնաթիռի նկարները։

18։00-ի մոտ ըստ Հայկական Զինված ուժերի՝ իրենց կողմից խոցվել են «Սմերչ» և «Ուրագան» տիպի ռեակտիվ կայանքներ։ BBC խմբագրականը հարցազրույց էր վերցրել Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի վարձկանից, որը նշել էր, որ իրենց խաբել են՝ բերելով ռազմաճակատ։

Երեկոյան Արցախի ՊԲ-ն հրապարակեց 23 զոհված զինվորականի անուն։

Ըստ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ պատերազմի առաջին 4 օրվա ընթացքում հայկական զինված ուժերի կողմից խոցվել է Ադրբեջանական այնքան ռազմական տեխնիկա, որքան Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ։

Ըստ Արցախի ՊԲ-ի՝ ադրբեջանական զինուժի կորուստները եղել են 130 զոհ, 260 վիրավոր, 29 տարբեր տեսակի զրահատեխնիկա, 3 ՏՈՍՍ ծանր հրանետային կայանքներ և 11 անօդաչու թռչող սարքեր։

44-օրյա պատերազմից հետո հայտնի դարձավ, որ հայկական իշխանությունների կողմից հայտնած բոլոր տեղեկությունները միշտ չէ, որ ճիշտ են եղել, եւ մնում է հասկանալ՝ որոնք են իրականություն, որոնք՝ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս