Վրաստանի վարչապետը հույս ունի, որ կնպաստի Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել Է, որ առաջիկայում պլանավորում Է այցելել Ադրբեջան ու Հայաստան և հույս ունի, որ դրական դեր կխաղա հարևան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Վաղը ես ուղևորվում եմ Բաքու: Հանդիպում կունենամ նախագահ Ալիևի հետ, որին ես շատ եմ հարգում: Մենք լավ հարաբերություններ ունենք: Ամենագլխավորը՝ մենք միմյանց վստահում ենք: Երբ վստահություն կա երկրների և ղեկավարների միջև, կարծում եմ՝ բոլոր հարցերը կլուծվեն հարկ եղած ձևով»,- Ղարաբաշվիլին ասել Է սեպտեմբերի 28-ին IMEDI հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես նույն այդպիսի հարաբերություններ ունեմ Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ, ով մի քանի շաբաթ առաջ եղել Է Թբիլիսիիում: Առաջիկայում ես նաև պլանավորում եմ այցելել Հայաստան: Կարծում եմ, որ կկարողանամ իմ ողջ Էներգիան ներդնել հարաբերությունների (Երևանի և Բաքվի միջև.-խմբ.) կարգավորման գործում և դրական դեր խաղալ»,- ասել է Վրաստանի վարչապետը:

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում համաշխարհային առաջնորդներին առաջարկել Է «հարևանության խաղաղ նախաձեռնություն»՝ Սևծովյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Ավելի ուշ Կառավարության ղեկավարը հայտարարել Էր, որ Վրաստանը հանդես Է գալիս Թբիլիսիում հայկական և ադրբեջանական կողմերի բարձր մակարդակով շփումների համար հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ:




Լրահոս