ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանին հրավիրել են ՀՔԾ. ինչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին կանչել են Հատուկ քննչական ծառայություն: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Գեղամ Մանուկյանին հարցաքննության են հրավիրել Ազգային ժողովում օոգոստոսի 25-ին տեղի ունեցած միջադեպի գործով:

Ինչպես հայտնի Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց օգոստոսի 25-ին Ազգային ժողովում ԱԺ նախկին պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու մասով:

ArmLur.am-ը հրապարակել էր տեսանյութ, որտեղ ակնհայտ երեւում է, որ Գեղամ Մանուկյանին ծեծի է ենթարկում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Եվ ահա ՀՔԾ-ում կոնկրետ ցուցմունք են ուզում Գեղամ Մանուկյանից , որ նա ըստ է ության ցուցմունք տա Հայկ Սարգսյանի դեմ, սակայն մեզ հասած տեղեկությունների Գեղամ Մանուկյանը ՀՔԾ-ում նշոմ է, որ սա Նիկոլ Փաշինյանի կողմից հրահրված զանգվածային խուլիգանություն էր:

Քնար Մանուկյան 




Լրահոս