ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանապետի ունեցվածքը․ որքան գումար է վաստակել Վահե Ղազարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանը Երեւանում բնակարան չունի: Համենայնդեպս, այդպես նշված է նրա՝ 2020 թվականի վերաբերյալ հայտարարագրում: Նրա անշարժ գույքը գտնվում է Տավուշի մարզում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ոստիկանության պետի հայտարարագրում նշված է, որ Վահե Ղազարյանն ունի անհատական բնակելի մեկ տուն՝ Տավուշի Գետահովիտ համայնքում, որն էլ որպես նվիրատվություն է ստացել 2013-ին եւ արտադրական նշանակության մեկ շինություն Իջեւանում: Ոստիկանապետն ավտոմեքենա չունի: Բանկային հաշիվներին ավանդներ չկան, բայց կանխիկ դրամը նախորդ տարեվերջին կազմել է 10 մլն դրամ եւ 8500 դոլար:

ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ ոստիկանապետի 2020 թվականի եկամուտը գոյացել է սեփական աշխատավարձից, որն էլ ամսական կազմել է 1 մլն 360 հազար 350 դրամ:

Համեստ ունեցվածք ունի ոստիկանապետի կինը՝ Լուսինե Մելիքսեթյանը. ըստ նրա հայտարարագրի՝ կանխիկ դրամը կազմել է 600 հազար դրամ: Իսկ եկամուտը Երեւանի քաղաքապետարանից եւ Նորք-Մարաշի թաղապետարանից ստացած աշխատավարձն է, որն ընդհանուր կազմել է 1 մլն 570 հազար դրամ, այսինքն ամսական 130 հազար դրամ: Ոստիկանապետի կինը անշարժ եւ շարժական գույք չունի:

Ս. Հ.




Լրահոս