
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայանալիք բանակցությունների ընթացքում նախ առանձնազրույց կունենան, այնուհետև կհաջորդի աշխատանքային նախաճաշը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Շփումը նախատեսվում է իրականացնել դեմ առ դեմ ձևաչափով՝ թարգմանիչների մասնակցությամբ: Նախագահները նախ բանակցություններ կվարեն, այնուհետև շփումը կշարունակեն աշխատանքային նախաճաշի սեղանի շուրջ»,- ասել է Պեսկովը: