ArmLur.am-ը զրուցել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հետ:
-«Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր փողոցային պայքարի պատրաստակամության մասին, Դուք էլ Ձեր հերթին պատրասկատամություն եք հայտնել այդ շարժմանը միանալու մասին: Հիմա ոչ մի կողմից ակտիվություն չի նկատվում փողոց դուրս գալու, պայքար սկսելու: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Անտեսանելի՞ էր մի քանի օր առաջ տեղի ունեցած երթը:
-Այսինքն հիմա ունե՞ք քննարկումներ դուրս գալ փողոց ու ակցիաներ անելու:
-Դրանք մեր ընթացիկ պայքարի միջոցներից են, որոնք ոչ մի վայրկյան չեն դադարել:
-Հիմա Ձեզ քննադատում են, գուցե նաեւ Ձեր համախոհներն ասում են, թե 17+-ը չհաջողեց եւ չկարողացավ իր նպատաիկն հասնել: Ինչպե՞ս պետք է հիմա կարողանաք հասնել այդ նպատակին: Այսինքն, եթե մեկ անգամ «տապալել» եք, ինչպե՞ս է հաջողվելու հետագայում հաջողության հասնել:
-Նախ ճիշտ ձեւակերպենք, 17+-ը իր հիմնական, մեծ նպատակն էր տապալել, բայց ընթացիկ գործընթացներում գրանցվել են որոշակի ձեռքբերումներ, որոնք, իհարկե, մեզ համար շատ քիչ են: Մինչեւ վերջին շունչն ու հնարավորությունը՝ ԱԺ գործիքակազմից մինչեւ փողոցային պայքարի տարբեր տեսակները, մենք արել ենք ամեն ինչ որպեսզի մեր երկրին վերադարձնենք արժանապատվությունը եւ ազատվենք հակահայ քաղաքական գործիչներից: Թե որն ավելի շատ կամ քիչ հաջողեց, պայքարը դրանով չի որոշվում: Մենք բոլոր գործիքներով մեր պայքարը շարունակելու ենք:
-Պարոն Մամիջանյան, Դուք ասում եք գործիքակազմ, գործիքներ որո՞նք են դրանք:Կամ առհասարակ օրակարգը ո՞րն է: Ինչ-որ օրակարգ ունե՞ք, որով առաջ եք գնում: Այսինքն 2020թ. Նոյեմբերի 10-ի հայտարարութունից հետո ձեր նպատակնը դավաճան իշխանություններին հեռացնելն է: Ստացվե՞ց:
-Այո, նայեմբերի 10-ից հետո՝ ցայսօր: Մինչեւ մենք մեր նպատակին չհասնենք, չի փոխվելու:
-Իսկ գործիքակազմերը որո՞նք են:
-Ես չեմ համարում, որ եթե մենք պայքարում ենք իշխանությունների դեմ մի քիչ քիչ հավանական է, որ ես հիմա ասեմ, թե ինչ կոնկրետ պլաններ ունենք:Այն ամենն ինչ արել ենք, մի քանի բան էլ ավել շարունալվելու է:
-Դուք այս պահին եթե չեմ սխալվում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով էլ եք զբաղված: Ինչքան տեղյակ ենք Դիլիջան քաղաքում թեկնածու ունեք: Դա էլ էր դիտարկո՞ւմ այդ ամբողջի մեջ:
-Հանրապետական կուսակցությունը ունի թեկնածու Գյումրիում, իսկ «Հայրենիք»-ը՝ Դիլիջանում:
-Ի՞նչ եք կարծում, ինչ շանսեր ունեք:
-«Հայրենիք»-ն ու Հանրապետականն ազդեցիկ դերակատարում ունեն, իսկ արդյունքների մասին ընտրություններին ավելի մոտ գնահատական կտրվի:
Սեւակ Վարդումյան